Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Եթե Եվրոպան չի ցանկանում թուլացնել պատժամիջոցները, նա չի ցանկանում գնալ խաղաղության ճանապարհով»․ Պեսկով

617
Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ., 16:45
«Եթե Եվրոպան չի ցանկանում թուլացնել պատժամիջոցները, նա չի ցանկանում գնալ խաղաղության ճանապարհով»․ Պեսկով

Եթե ​​Եվրոպան չի ցանկանում գնալ սևծովյան նախաձեռնության շրջանակներում պատժամիջոցների թուլացման ճանապարհով, նշանակում է՝ չի ցանկանում գնալ խաղաղության ճանապարհով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրականում, եթե եվրոպական երկրները չեն ցանկանում գնալ այս ճանապարհով (պատժամիջոցների թուլացման), դա նշանակում է, որ նրանք չեն ցանկանում գնալ խաղաղության ճանապարհով, չեն ցանկանում նպաստել այն ջանքերին, որոնք Մոսկվան և Վաշինգթոնը գործադրում են խաղաղ ճանապարհով առաջ շարժվելու համար»,- ասել է Պեսկովը։