«Խայտառակություն է, երբ անչափահասների իրավունքները քաղաքական նպատակներով ոտնահարվում են»․ Վարդուհի Սարգսյան
![]() Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «araratnews լրատվական կայքը տարածել է մի տեսանյութ և վերնագրել. «Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը աղջկան մերկացնում է, որ բռնաբարի»: Տեսանյութում երևում է ՝ ըստ ինձ անչափահաս տղայի դեմքը, ով հավանաբար հենց Ղուկասյանի եղբոր թոռն է: Սա խայտառակություն է, երբ անչափահասների իրավունքները քաղաքական նպատակներով այս չափ ոտնահարվում են, որն անկասկած հետագայում ակնհայտորեն ազդելու է այդ տեսանյութում երևացող թե աղջկա և թե մնացածների կյանքի որակի վրա: Գուցե շատերը կարծեն, թե շատ էլ լավ են արել, որ տարածել են, նման անչափահասներին հասնում է, ապա ես պետք է հակառակվեմ և ասեմ, որ այն ինչ հասնում է, հասնում է օրենքով և դրա համար գոյություն ունի սահմանված քրեական պատասխանատվություն, իսկ ընտրությունների ժամանակ նման բնույթի տեսանյութեր տարածելը իրականացվում է ոչ թե բարոյական պարսավանքի այլ բացառապես քաղաքական նպատակներով: Աղբյուրը` Վարդուհի Սարգսյան |
«Փոխքաղաքապետի պաշտոնը՝ չէ, մնացած որ պաշտոնը պետք է, պատրաստ ենք տալ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1115:30«Զղջո՞ւմ եք ձեր պահվածքի համար»․ հարց՝ Վիլեն Գաբրիելյանին (տեսանյութ)
5215:12«Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ. դա ՀՀ վարչապետի աթոռն է». Վարդան Ղուկասյան
6215:06«Փաշինյանի և նրա իշխանության հեռացման գործընթացի մեկնարկը տրված է». Սուրեն Սուրենյանց
7114:54«ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5314:42«Ընտրությունների արդյունքներն իդեալական չեն, բայց գոհացուցիչ են»․ Միքայել Աջապահյան
7314:36