Իսրայելը նախազգուշացրել է Բեյրութում սպասվող ավիահարվածի մասին
![]() Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» թիրախին ուղղված սպասվող ավիահարվածի մասին և տեղի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը: Այս մասին X սոցիալական հարթակում հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը: «Զգուշացում բոլորին, ովքեր գտնվում են կարմիրով նշված շենքում կամ դրա շուրջ գտնվող շենքերում։ Դուք գտնվում եք «Հըզբոլլահին» պատկանող օբյեկտների մոտ», - գրել է խոսնակը՝ գրառմանը կցելով լուսանկար: The Times of Israel-ը հիշեցնում է, որ սա առաջին նման նախազգուշացումն է 2024 թվականի նոյեմբերին Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր: Իսրայելի պաշտպանության բանակը վերջին անգամ հարվածներ էր հասցրել Բեյրութում գտնվող թիրախներին 2024 թվականի նոյեմբերի 27-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
