«Ռուսների հետ կլինի երկու շատ բարդ հարց՝ ամբողջական զինադադար և տարածքների հարց». Զելենսկի
![]() ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ քննարկում է տարածքների հարցը։ Սակայն Կիևի հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Կարծում եմ, որ ամերիկյան կողմը ռուսների հետ խոսում է տարածքների մասին, մենք մտահոգված ենք, որ հենց ԱՄՆ-ն ազդեցություն ունենա Ռուսաստանի վրա, և ոչ թե հակառակը»,- նշել է նախագահը։ Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ունի բավականաչափ ուժ, գործիքներ և պատժամիջոցներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ազդելու և պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն Կիևը մտահոգված է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Ուկրաինայի մասին ինչ-որ բան՝ առանց Ուկրաինայի: «Հասկանալի է, որ նրանք բարձրացնում են տարածքների հարցը: Եվ մեզ հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել: Նրանք գիտեն, որ դա ցավոտ հարց է»,- հավելել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական տարածքների հարցը եղել և մնում է ամենաբարդներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացում։ «Ես հենց սկզբից խոսել եմ այդ մասին: Կարծում եմ, որ ռուսների հետ կլինի երկու շատ բարդ հարց՝ ամբողջական զինադադար և տարածքների հարց, հետևաբար, սա դժվար երկխոսություն կլինի, բայց դա տեղի կունենա»,- ասել է պետության ղեկավարը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
