«Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա»․ Նեթանյահուի գրասենյակ
![]() Իսրայելն առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա՝ բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իսրայելի վարչապետի աշխատակազմի խորհրդական Դմիտրի Գենդելմանը՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի հրապարակումը, թե Իսրայելի իշխանությունները ծրագրում են ցամաքային լայնածավալ գործողություն իրականացնել Գազայի հատվածում։ «Իսրայելը կձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները պատանդներին ազատելու համար և առավելագույն ճնշում կգործադրի ՀԱՄԱՍ-ի վրա, որպեսզի բոլոր առևանգվածները հնարավորինս շուտ տուն վերադառնան»,- ասել է Գենդելմանը։ Ըստ աղբյուրի՝ հրեական պետության ղեկավարությունը կարծում է, որ պաղեստինյան անկլավի զգալի մասի վերահսկումը թույլ կտա վերջնական հաղթանակի հասնել ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել էր ռազմական գործողությունները Գազայում՝ օդային հարվածներ հասցնելով անկլավին։ Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել էր նրանով, որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկներից՝ նշելով, որ Գազայի հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատելն է։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
