Մասկը ծրագրում է մինչև տարեվերջ 5000 ռոբոտներից կազմված «բանակ» ստեղծել
11541
Երեքշաբթի, 25 մարտի, 2025 թ., 12:09
![]() Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը ծրագրում է մինչև տարեվերջ 5000 Optimus տեսակի ռոբոտներ ստեղծել: Այս մասին ձեռնարկատերը հայտնել է X-ում։ «5000 ռոբոտը հավասարազոր է հռոմեական լեգեոնին»,- նշել է Մասկը։ (Հին Հռոմում լեգեոնը տարբեր ժամանակներում բաղկացած էր 2-10 հազար զինվորից): «Այս տարի պատրաստվում ենք բառացիորեն ստեղծել ռոբոտների առնվազն մեկ լեգեոն, իսկ հաջորդ տարի՝ գուցե 10 լեգեոն»,- խոստացել է Իլոն Մասկը: Այսպիսով, Մասկը մտադիր է արտադրել մինչև 50 հազար ռոբոտ՝ ձևավորելով յուրատեսակ «բանակ»։ Մասկն իր ռոբոտներն անվանել է Tesla-ի ամենաթանկարժեք կապիտալը։ Նրա կարծիքով, դժվար է գնահատել արտադրությունը, որը թույլ է տալիս ստեղծել «խելացի մարդանման ռոբոտներ, որոնք ունակ են կողմնորոշվել իրականության մեջ և կատարել առաջադրանքներ ըստ պահանջի»։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
41008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
40208.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
20806.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
42702.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
42801.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21721.10.2026, 22:30
