Գերմանիան մուտքի արգելք է սահմանել վրացի պաշտոնյաների համար
![]() Գերմանիայի ԱԳՆ-ն մուտքի արգելք է սահմանել վրացի պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու համար։ «Մոտ երեք ամիս Վրաստանի ժողովուրդը մասնակցում է բողոքի ցույցերի՝ ի պաշտպանություն ԵՄ-ին երկրի անդամակցությանը, դեմ արտահայտվելով Վրաստանի իշխանությունների որդեգրած ուղեգծին, ահաբեկմանը, բանտարկություններին և բռնությանը։ Այսօր Գերմանիան արգելք է սահմանել վրացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են այդ ամենի համար»,- ընդգծել են Գերմանիայի ԱԳՆ-ում։ 2024 թվականի գարնանը Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը վերաբերում է ոչ առևտրային կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են արտերկրից։ Ընդունված օրենքը Վրաստանում բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել, իսկ ընդդիմությունն այն անվանել է ռուսամետ։ Ավելի վաղ՝ 2024 թվականին, վարչապետ Իրաքլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը հետաձգում է Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը՝ մինչև 2028 թվականի վերջ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
