«Ռուս-ամերիկյան բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության ներգրավմամբ»․ Կարասին
![]() Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Ռուսաստանի և ԱՄՆ փորձագիտական խմբերի միջև երկխոսությունը հեշտ չէր, բայց օգտակար էր երկու երկրների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար, Էր Ռիադում ռուսական պատվիրակության անդամ Գրիգորի Կարասինը։ «Բարդ երկխոսություն էր, սակայն շատ օգտակար՝ մեզ և ամերիկացիների համար: Քննարկվեցին շատ խնդիրներ: Իհարկե, ամեն հարց չէ, որ լուծվեց, ամեն ինչ համաձայնեցված չէ, բայց այն, որ նման զրույց տեղի ունեցավ, ինձ թվում է, շատ տեղին է՝ հաշվի առնելով հանդիպմանը մասնակից նոր վարչակազմի և նոր քաղաքական գործիչների ի հայտ գալը»,- հայտնել է Կարասինը: «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի և առանձին երկրների մասնակցությամբ»,- հավելել է նա։ «Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ և կառուցողական երկխոսության տպավորություն կար»,- եզրափակել է Կարասինը։ Հաղորդվում է, որ Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները տևել են 12 ժամ։ Հանդիպման արդյունքներով այսօր հայտարարություն կհրապարակվի։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
