Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել հազվագյուտ հողային մետաղների շուրջ

524
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 21:43
ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել հազվագյուտ հողային մետաղների շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնն ու Ուկրաինան համաձայնության են եկել հանքարդյունաբերության շուրջ։ Նրա խոսքերը մեջբերում է Clash Report-ը։

«Մենք գործարք ենք կնքել օգտակար հանածոների հետ կապված։ Շուտով կստորագրենք։ Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին»,- ասել է նա։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ են ընթանում էլեկտրակայանի սեփականության վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, խոսքը Զապորոժիեի ԱԷԿ-ի մասին է։