«Էր Ռիադում քննարկվում է սևծովյան նախաձեռնության թեման»․ Պեսկով
![]() Էր-Ռիադում մեկնարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, որոնց հիմնական թեման Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ նախաձեռնության մանրամասներն են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններին ՌԴ-ն ներկայացնում են Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ «Սևծովյան նախաձեռնության իմաստը, որը քննարկում են Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, նավագնացության անվտանգությունն է»,- ասել է Պեսկովը։ Նշված նախաձեռնությունը քննարկվել է նաև նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ Միաժամանակ, Կրեմլը չի բացառել, որ Էր Ռիադի բանակցություններում, բացի սևծովյան նախաձեռնությունից, կարող են քննարկվել ուկրաինական կարգավորմանն առնչվող այլ հարցեր: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
