Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

«Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահին»՝ անհրաժեշտության դեպքում»․ Իսրայելի ՊԲ

984
Կիրակի, 23 մարտի, 2025 թ., 00:29
«Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահին»՝ անհրաժեշտության դեպքում»․ Իսրայելի ՊԲ

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հըզբոլլահի» մի շարք նոր օբյեկտների վրա և մտադիր են շարունակել հարվածները՝ «անհրաժեշտության դեպքում»: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ էր հասցրել Լիբանանում «Հըզբոլլահի» հրամանատարական կենտրոններին, ենթակառուցվածքներին, հրթիռային կայանքներին և զինամթերքի պահեստներին:

«Իսրայելի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածներ հասցնել»,- հավելել են զինվորականները: