«Ընդդիմությունը զբաղված է փողոցային ահաբեկչությամբ»․ Էրդողան
![]() «Ընդդիմությունը չորս օր է՝ փորձում է հարձակումներ գործել ոստիկանության վրա և զբաղված է «փողոցային ահաբեկչությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Չորս օր նրանք (ընդդիմությունը) ամեն ինչ արել են, որ խաթարեն ազգի անդորրը, պառակտեն մեր ժողովրդին, բոլորին վնասեն, հարձակվեն մեր ոստիկանների վրա, ովքեր միայն իրենց պարտքն են կատարում, վախեցնեն կոռուպցիան հետաքննող դատական համակարգի մեր անդամներին, ճնշեն ազգային կամքը՝ փողոցային ահաբեկչությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կոչ էր արել կրկին բողոքի ցույցեր կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Ստամբուլի նահանգապետարանը որոշել է երկարաձգել բողոքի ցույցերի արգելքը՝ մինչև մարտի 27-ը։ Արգելքները գործում են նաև Անկարայում և Իզմիրում: Հակառակ արգելքներին՝ ի պաշտպանություն Իմամօղլուի բողոքի ցույցերը նոր թափ են ստանում։ Անկարայում դարձյալ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։ Ցուցարարները սկսել են քանդել երկաթե պատնեշները։ Իմամօղլուի կողմնակիցները հավաքվել են Չաղլայան դատարանի մոտ, որտեղ նա պետք է ցուցմունք տա։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ։
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
