Իմամօղլուն հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները
![]() Կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկչության հետ կապերի գործով ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն իր ցուցմունքներում հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։ «Իմամօղլուն հերքել է այն մեղադրանքները, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող մարդիկ աշխատանքի են ընդունվել Ստամբուլի քաղաքապետարանում։ Նա հայտարարել է, որ ընտրական գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքական կուսակցությունների հետ իր շփումները բնական էին, և շեշտել է, որ ինքը կապեր չունի ահաբեկչական կազմակերպությունների հետ… Իմամօղլուն քննադատել է իր դեմ կիրառված խափանման միջոցը և հայտարարել, որ այդ գործընթացը վնասում է Թուրքիայի ժողովրդավարականությանը, և որ ժողովուրդն անհրաժեշտ պատասխան կտա ընտրությունների միջոցով»,- հայտնել է հեռուստաալիքը։ Իշխանություններն ուժեղացրել են մի շարք կենտրոնական փողոցների անվտանգությունը և մինչև կիրակի արգելել են քաղաքում ցանկացած հանրահավաք կամ ցույց: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում ավելի քան 340 ցուցարար է ձերբակալվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
