Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը
![]() ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ի թիվս այլ հակամարտությունների, անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կագավորմանը։ «Եթե ես չեմ կարծում, որ հաջողության կհասնեմ, ինչո՞ւ պետք է վատնեմ իմ ժամանակը, կամ, ավելի վատ՝ Միացյալ Նահանգների ժամանակը: Ինչո՞ւ պետք է գնամ և նախագահին ասեմ, որ մենք կարող ենք երկխոսության միջոցով ինչ-որ հակամարտության վերջ տալ, բայց հետո չկարողանանք դա անել: Քաղաքական վատ ռազմավարություն կլիներ, եթե ես անձամբ չմիջամտեի, եզրակացություններ չանեի և չգայի ու չասեի նախագահին՝ կարող ենք վերջ տալ այս երկխոսությանը, կամ չենք կարող։ Նման հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին և ուկրաինացիներին, նույնը վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին»,-ասել է Ուիթքոֆը։ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը, սակայն, դեռ չի պարզաբանել՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ժամանակ կծախսի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վրա, թե ոչ։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
