«Իրանը տարածաշրջանում միջնորդավորված ուժեր չունի». Խամենեի
973
Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 11:56
![]() Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին զգուշացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին՝ Իրանի դեմ ագրեսիայի հնարավոր հետևանքների մասին։ «Եթե նրանք ինչ-որ հիմարություն գործեն Իրանի ժողովրդի հանդեպ, ապա կոշտ ու ջախջախիչ ապտակ կստանան»,- ասել է նա։ Խամենեին նաև հերքել է մեղադրանքները, թե Թեհրանը վերահսկում է տարածաշրջանում զինված խմբավորումները։ «Իրանը տարածաշրջանում միջնորդավորված ուժեր չունի, այդ խմբավորումները գործում են ինքնուրույն»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Եմենում հութիների շարժմանն աջակցելու մեջ՝ սպառնալով, որ ԱՄՆ-ն չի սահմանափակվի միայն ապստամբներին հարվածներ հասցնելով։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
