«Կիևի հետ հանքանյութերի համաձայնագիրը շուտով կստորագրվի»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով կստորագրի հանքային ռեսուրսների մասին համաձայնագիր Ուկրաինայի հետ։ Նա դրական է գնահատել անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ շփումներից հետո խաղաղություն հաստատելու ուղղությամբ իր ջանքերը։ «Ուկրաինայի և Ռուսաստանի հարցում բավական մեծ առաջընթաց ունեցանք։ Մասնավորապես՝ Ուկրաինայի հետ հանքանյութերի վերաբերյալ համաձայնգրի ստորագրումը, որի իրականացումն անհամեմատ մոտ է» : Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել էր, որ հրաժարվել է Ուկրաինայի հանքային ռեսուրսների վերահսկումը բանակցությունների մաս դարձնելու գաղափարից, մինչդեռ Թրամփն ավելի վաղ Ուկրաինայի նախագահին հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է ստանձնել Ուկրաինայի ատոմային էլեկտրակայանների վերահսկումը, այդ թվում Զապորոժյեի կայանը՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում։ Զելենսկին հինգշաբթի հայտարարել էր, որ ըստ օրենսդրության չի կարող բանակցել Զապորոժյեի օկուպացված ատոմակայանի վերաբերյալ։ «Այս հարցը չենք քննարկի։ Մեր երկրում այսօր գործում է 15 ատոմային էներգաբլոկ, և դրանք ամբողջովին մեր պետության սեփականությունն են», ասել է Զելենսկին։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
