Օնտարիոյի վարչապետը վստահեցնում է` Կանադան չի ենթրակվի ճնշմանը
![]() Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը խիստ անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու որոշման հետ։ Ֆորդն ասել է, որ Կանադան մտադիր չէ տրվել ճնշմանը և կպաշտպանի իր շահերը։ Ամերիկացի ժողովրդին ուղղված ուղերձում նա դատապարտել է Թրամփի գործողությունները՝ դրանք անվանելով անհիմն հարձակում, որը վնաս է հասցնում կանադական ընտանիքներին և աշխատատեղերին։ Ֆորդը երկխոսության և կառուցողական բանակցությունների կոչ է արել առևտրային վեճը լուծելու համար։ Ավելի վաղ Թրամփը հավելյալ տուրքեր սահմանելու իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Կանադայի իշխանությունները բարձրացրել են էլեկտրաէներգիայի գները ամերիկյան մի քանի նահանգների համար՝ ի պատասխան Վաշինգթոնի՝ նախկինում ներդրված սահմանափակող միջոցների։ Սակայն Ֆորդը հերքել է այդ մեղադրանքները՝ ընդգծելով ամերիկյան կողմի գործողությունների անընդունելիությունը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
