«Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը». Դոնալդ Թրամփ
1144
Երեքշաբթի, 11 մարտի, 2025 թ., 18:57
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան Օնտարիոյի՝ ԱՄՆ-ի նկատմամբ սահմանված 25% էլեկտրաէներգիայի հարկի: Այս մասին նա գրել է իր TRUTH սոցցանցում։ Նա նաև Կանադայից պահանջել է անհապաղ նվազեցնել ամերիկյան կաթնամթերքի մաքսատուրքերը՝ դրանք անվանելով «վրդովիչ» և սպառնացել է զգալիորեն բարձրացնել մեքենաների մաքսատուրքերը, ինչը, ըստ նրա, կարող է «փակել» կանադական ավտոարդյունաբերությունը: Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն արդյունավետորեն սուբսիդավորում է Կանադային տարեկան ավելի քան 200 միլիարդ դոլարով և միակ լուծումն անվանել է Կանադայի հնարավոր միացումն ԱՄՆ-ին։ «Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը»,- ընդգծել է նա։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
