Ֆիլիպինների նախկին նախագահը ձերբակալվել է
![]() Ֆիլիպինների ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին, ով պաշտոնավարել է 2016 թվականի հունիսից մինչև 2022 թվականի հունիսը, հայտնում է Bloomberg-ը։ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրան ձերբակալելու օրդեր է տվել՝ մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Դուտերտեի կողմից տասնյակ հազարավոր ֆիլիպինցիներ մահապատժի են ենթարկվել։ Դուտերտեն ձերբակալվել է Մանիլայի օդանավակայանում և այժմ կալանքի տակ է գտնվում։ Փաստաբան Սալվադոր Պանելոն ձերբակալությունն անօրինական է անվանել՝ հիշեցնելով, որ Ֆիլիպինները ՄՔԴ-ից դուրս է եկել 2019 թվականին՝ Դուտերտեի հրահանգով։ Սակայն դատարանը պնդում է, որ իրավասու է դատելու 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 16-ը ներառյալ կատարված հանցագործությունները: Դուտերտեն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է կանգնել դատարանի առաջ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
