Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 մարտի, 2025 թ.

«Օր առաջ հայերը պետք է լքեն Սիրիան, որը հիմա այլևս հայերի բարեկամը չէ»․ Նաիրի Հոխիկյան

175
Երեկ, 10:36
«Օր առաջ հայերը պետք է լքեն Սիրիան, որը հիմա այլևս հայերի բարեկամը չէ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռևս 2024-ի դեկտեմբերին, երբ Սիրիայում նոր էին իշխանության եկել ահաբեկիչները և բարի դեմքով խոստանում էին բոլորին ազատություն տալ, գոնե ինձ համար պարզ էր, որ կարող է տեղի ունենալ երիտթուրքերի սցենարը։
Կոչ էի արել, որ Սիրիայի հայերը պետք է օր առաջ լքեն այդ երկիրը և հաստատվեն հայրենիքում, քանի որ այնտեղ' Սիրիայում, ցեղասպանության վտանգ կա։
Ցավոք, այդ հաշվարկը ևս իրեն սպասեցնել չտվեց։
Սիրիայի արևմտյան շրջաններում հատկապես ալավիների համատարած կոտորած է, որին զոհ են գնացել նաև որոշ հայեր։ Շարունակությունը կարող է լինել Հալեպում, ուստի կրկնում եմ, օր առաջ հայերը պետք է լքեն Սիրիան, որը հիմա այլևս հայերի բարեկամը չէ, այլ թուրքական լծի տակ տարածք»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան