Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 09 մարտի, 2025 թ.

«Հայաստանի համար այսօր երեք հիմնական արտաքին սպառնալիքներ կան»․ Թաթուլ Հակոբյան

186
Ուրբաթ, 07 մարտի, 2025 թ., 10:00
«Հայաստանի համար այսօր երեք հիմնական արտաքին սպառնալիքներ կան»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի համար այսօր երեք հիմնական արտաքին սպառնալիքներն են (ԱՄՆ հինգ և Գերմանիայի երեք քաղաքներում/համալսարաններում իմ ելույթներում եմ նաև սա նշել).
ա/ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ներխուժումը Հայաստան՝ միջանցք զավթելու նպատակով,
բ/ ռուս-ուկրաինական պատերազմի դադարից օգտվելով ԽՍՀՄ-2 վերականգնելու Մոսկվայի ձգտումները,
գ/ Թրամփ-Վենս խելահեղ զույգի պատերազմը Իրանի դեմ և դրա հետևանքները Հայաստանի համար:
Հատկապես այս վերջին՝ գ կետի հարցում, Հայաստանը չպետք է որևէ դաշինք կազմի, հավանություն տա, իր տարածքը տրամադրի և դիվանագիտական որևէ աջակցություն ցույց տա ամերիկյան այս անցողիկ վարչախմբին:
Իրանը եղել է, է և լինելու է Հայաստանի կարևոր, անփոխարինելի հարևանը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան