Ալեն Սիմոնյանը գրկած կդիմավորի՞ Մատվիենկոյին ինքնաթիռի մոտ՝ ինչպես խոստացել էր նրան․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կողմնորոշվում՝ ամռան սկզբին ինչպես դիմավորի Հայաստան այցելող ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով. «2022 թվականի սեպտեմբերի 17-ին, երբ Դուք օդանավակայանում երկու ձեռքով ողջունելով, ծաղկեփնջով դիմավորեցիք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն տարակուսել էր այդ ջերմ վերաբերմունքից: Ի պատասխան՝ Դուք խոստացել էիք, որ երբ Մատվիենկոն Հայաստան գա, կգնաք և ինքնաթիռի մոտ նրան գրկած կդիմավորեք: Հիմա պարզվել է, որ Մատվիենկոն առաջիկայում Հայաստան կգա: Ըստ այդմ, ցանկանում ենք իմանալ՝ արդյոք կկատարե՞ք Ձեր խոստումը և նրան գրկած կդիմավորե՞ք ինքնաթիռի աստիճանների վրա»: Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը, նախնական պայմանավորվածությամբ, Երևան կժամանի այս տարվա հունիսի 5-6-ը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Մեր ժողովուրդը շատ բան չի ուզում, ընդամենը՝ արդարություն»․ Արա Պողոսյան
9103:06«Քայլիստները չեն հիշում, որ Սարիկը ամենաուժեղ նախկիններից է». Գագիկ Համբարյան (լուսանկար)
11102:06«Սրանք իշխանության համար են կռիվ տալիս, իսկ Բաքվի մեր գերիները՝ հայի պատվի ու պետություն ունենալու». Արմինե Օհանյան
14601:38«Մերձավոր Արևելքում ջարդեր դեռ շատ ենք տեսնելու». Ստեփան Դանիելյան
16201:09«Նախագահները և իրենց կողմնակիցները պետք է մեկտեղեն ջանքերը, ոչ թե ուղղեն միմյանց դեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15300:54«Ինչո՞ւ են աղմկում տարանջատվածները»․ Արմեն Աշոտյան
15600:31