Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի՝ ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երևանում և Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել: Մեր տեղեկություններով, այս տարի Արցախի քաղաքական էլիտան էլ է այդ օրը միջոցառումներ ծրագրել։ Առավոտյան պատգամավորները կայցելեն Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին: Քննարկում են՝ որպեսզի օրն ավելի նշանակալից դառնա, ոչ թե Արցախի ներկայացուցչությունում միջոցառում անցկացնել, այլ ավելի հանդիսավոր պայմաններում։ Թե որտեղ, երեկ վստահեցրին, որ դեռ վերջնական ընտրություն չեն կատարել։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Երևանում 10 ժամվա ընթացքում կես ամսվա նորմայի չափով ձյուն է տեղացել»․ Գագիկ Սուրենյան
4322:54Հերթական դատավարության ժամանակ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել
5322:42Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի ամբողջ գիշեր
5822:36«Քրեական վարույթով անցնող Բեգոյանին Մարությանն աշխատանքից ազատել էր, Ավինյանը վերադարձրել է»․ Պեդրո Զարոկյան (լուսանկար)
6822:30Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
7622:24««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով»․ Գեղամ Ասատրյան
5822:18