Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.

«Եթե քաղաքացիները չբոյկոտեն, մենք ոչինչ չենք կարող անել». Գրիգոր Իսկանդարյան

160
Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 10:30
«Եթե քաղաքացիները չբոյկոտեն, մենք ոչինչ չենք կարող անել». Գրիգոր Իսկանդարյան

«Մենք՝ ավագանու անդամներս, պայքարում ենք քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիների համար: Այսինքն՝ մենք մեզնով ոչինչ չենք կարողանալու անել»,- ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ պետք է քաղաքացին որոշի՝ ինքը հարմարվո՞ւմ է այս թանկացումներին, թե՞ ոչ: «Եթե մեր քաղաքացիները չհարմարվեն և բոյկոտեն, ապա կհաջողենք, կկարողանանք գինն իջեցնել 100 դրամի: Բայց եթե քաղաքացիները չբոյկոտեն, մենք թեկուզ ամեն օր էլ դուրս գանք ակցիաների՝ ոչինչ չենք կարող անել: Տոտալ բոյկոտի ժամանակ միանշանակ մենք կհաջողենք»,- նշեց ավագանու անդամը:

«Եթե մեր քաղաքացիները չբոյկոտեն, մենք ոչինչ չենք կարող անել». Գրիգոր Իսկանդարյան