«ՔՊ-ի ԺՊ-ն խաբում է, թե Գյումրիում եթե ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, Նիկոլը քաղաքի փողը չի տա»․ Ռուբեն Մխիթարյան
![]() Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով առաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասներ հայտնելով, թե ինչ գործընթացներ են ընթացել ու ինչ խմորումներ են եղել՝ հանուն նրա, որ վարկանիշի կտրուկ անկում ունեցող ՔՊ-ն կարողանա իշխանություն ունենալ Գյումրիում։ «ՔՊ-ի ԺՊ-ն, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, շատ լավ հասկանալով, որ ՔՊ-ն Գյումրիում կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի, ավելի «խելացի» բան չի մտածել ժողովրդին մանիպուլացնելու համար, քան իր ավագանիներին թաղեթաղ ման տալը, որպեսզի սովորական, միամիտ ժողովրդին սրանք ասեն, իբրև, եթե Գյումրիում ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, «Նիկոլը քաղաքի փողը չի տա», այսինքն իբրև՝ Նիկոլը քաղաքին հասնող դոտացիան՝ բյուջեով հատկացված, չի տալու․․․ Ժողովուրդ ջան, ձեզ խաբում են։ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքներ ու համայնքներ, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքապետեր ու համայնքապետեր։ Օրինակ՝ Մասիսի, Կապանի, Գորիսի, Աբովյանի, Ապարանի քաղաքապետը, ու այդ քաղաքները բյուջեով նախատեսված գումարները ստաբիլ ստանում են, որովհետև այդ փողը Նիկոլն իր հոր տնից չի բերել, դա մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է, ու Նիկոլը չի կարող այդ փողը չտալ։ Եթե Նիկոլը կարող է ինչ-որ բան չտալ, ուրեմն թող թուրքին հող չտա»,- ընդգծել է Մխիթարյանը՝ գյումրեցիներին հորդորելով չհավատալ կեղծիքներին։ Աղբյուրը` Ռուբեն Մխիթարյան |
«Շքեղ մեքենաներ՝ անհասկանալի ու անիմաստ պաշտոնյաների համար»․ Սամվել Հակոբյան
3422:12«Ռեպրեսիվ շոուները ժողովրդի ուշադրությունը մարտահրավերներից շեղելու համար են»․ Արտակ Զաքարյան
6021:18«Վարչապետը թող պատասխանի՝ ինչո՞ւ սնանկացավ Fly Arna ավիաընկերությունը, և որտե՞ղ են պետական փողերը»․ Էդմոն Մարուքյան
7421:12«Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրելով՝ ՀՀ անվտանգության երաշխիքները չեն ավելանում»․ Նարինե Մկրտչյան
8620:42«Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ-ի բանաձևն ընդունվելու է վաղը»․ Լիլիթ Գալստյան
10819:30«Ո՞վ է սեփական պետությունը քամուն տված ամենաձախորդ պատուհասը՝ Նիկո՞լը, թե՞ Զելենսկին»․ Սամվել Ֆարմանյան
15119:12