Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է Պուտինի հետ հանդիպել Սաուդյան Արաբիայում
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում։ Թրամփն այս առաջարկն արել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում՝ փետրվարի 12-ին Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։ ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ այս մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, իսկ հանդիպման ամսաթիվը «դեռ որոշված չէ», բայց այն կարող է կայանալ «մոտ ապագայում»։ Թրամփը նաև նշել է, որ բանակցություններին կմասնակցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը։ Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանը Սաուդյան Արաբիան դիտարկում է որպես Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայր։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ չինացի պաշտոնյաներն առաջարկել են Չինաստանում բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև։ Բացի այդ, Պեկինը պատրաստակամություն է հայտնել աջակցել խաղաղապահ ջանքերին հնարավոր զինադադարից հետո։ ԱՄՆ-ում և Եվրոպայում, գրում է WSJ-ը, այս առաջարկին թերահավատորեն են վերաբերվել։ ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է, որ կարծում է, որ Պուտինը «խաղաղություն է ուզում»։ «Կարծում եմ՝ մենք խաղաղության ճանապարհին ենք։ Կարծում եմ՝ նախագահ Պուտինը , նախագահ Զելենսկին՝ խաղաղություն են ուզում։ «Ես պարզապես ուզում եմ, որ մարդիկ դադարեն սպանվել»,- հավելել է նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի Ուկրաինայի հարցով առաջին հանդիպմանը, CNN-ւ հաղորդմամբ Թրամփը հասկացրել է, որ Ուկրաինայի առաջնորդը, հավանաբար, այնտեղ չի լինի։ «Մենք, հավանաբար, կունենանք առաջին հանդիպումը, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կարող ենք անել երկրորդի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
|
«Միջանցքատուներն ամենից բարձրն են գոռում, թե միջանցք չենք տալու»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
611:42«Թույլ չենք տալիս ժողովրդի անունից խոսել․ մեր «զոնտիկի» տակ մի թաքնվեք». տնտեսվարող (տեսանյութ)
2311:30«Երկու տերությունները վերջ են տալու պատերազմին». Գարիկ Քեռյան
3811:24«Քո «իրականը» առանց իմ «պատմականի» անազգանուն ու որբ մանկուրտիզմ է». Վլադիմիր Մարտիրոսյան
4311:18ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ
4211:12Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3911:00