«Նախատեսվում է 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունները դարձնել անսահմանափակ». Սուրեն Գրիգորյան
![]() Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստում ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել միասնական տոմսային համակարգում. «Նախատեսվում է թոշակառուներին տրվող արտոնյալ տոմսերի տրամադրման դեպքում Երևան քաղաքի հաշվառման պահանջը հանել, արտոնություն տրամադրել նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուներին: Հաշմանդամություն ունեցող երեխաներին ևս անվճար երթևեկության իրավունք ունեցող անձանց շրջանում ներառել: Առաջարկվում է 4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներին տրամադրել երթևեկության անվճար հնարավորություն՝ անկախ երեխաների տարիքից՝ հանելով երեխաների անչափահասության պահանջը: 1 օր և 7 օր տոմսերի ուղևորությունները դարձնել անսահմանափակ: 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը երկարացնել և սարքել 180 րոպե: Այս որոշումների ուժի մեջ մտնելու ժամանակը որոշված է մարտի 1-ը՝ հաշվի առնելով, որ ենթադրում է տեխնիկական փոփոխություններ համակարգում: 10 օրվա ուղևորությունը, որը ձեռք է բերվում 1500 դրամով, վավերականության ժամկետը 30 օրից երկարաձգել 45 օր»,- ասաց պաշտոնյան: Ավելի ուշ ավագանին ընդունեց նշված նախագիծը: |

«Եթե արդյունք չեք տեսնում, չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա»․ Գագիկ Իսախանյանը՝ անհետ կորածների հարազատներին (տեսանյութ)
6214:12
««Ոստիկանությունը փաստացի հերքում է իր հայտարարությունը՝ 10 եպիսկոպոսների հայտարարության վերաբերյալ»․ Էդգար Ղազարյան
6713:48
«Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին»․ Ռուբեն Վարդանյան
6713:42
«Նիկոլը գործարկել է «խոզի շառ» օպերացիան․ պատրաստ եղեք անազնիվ մրցության»․ Հովհաննես Խուդոյան
7313:18
Դելիում ավելի քան 250 չվերթ է հետաձգվել օդի աղտոտվածության պատճառով
11113:12
«Կանոններ այսօր Էջմիածին գնացողների համար՝ հնարավորինս խուսափելու քրեական գործերից»․ Հովհաննես Ավետիսյան (տեսանյութ)
8312:48
