Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

«Տարոն Չախոյանը և Ստյոպա Սաֆարյանը հոր ու մոր պես սիրում են «Մարտի 1»-ի, «4 մլրդ»-ի և «Մեղրիի» սուտ պատմությունները»․ Արթուր Սուքոյան

69
Այսօր, 11:06
«Տարոն Չախոյանը և Ստյոպա Սաֆարյանը հոր ու մոր պես սիրում են «Մարտի 1»-ի, «4 մլրդ»-ի և «Մեղրիի» սուտ պատմությունները»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տևական ժամանակ է տարբեր զույգեր վարչապետի կարգադրությամբ մեկնել են «մեղրամիս» Մեղրիի թեմայով, այդ թվում նաև Տարոն-Սծյոպա զույգը։
Այսօրվա իշխանությունը փակվել է 1999-2000 թվականների մեջ և վախենում է դուրս գալ գոնե 2001թ., էլ չեմ խոսում ներկայիս մասին։ Տարոն-Սծյոպա «ծաղիկ» զույգը այդ 1999թ. սենյակի կողպեքը դրսից փակողներից են, որոնք, չնայած իրենց մտավոր իմպոտենտությանը, հասկանում են, թե ինչ կկատարվի, եթե իրենց էժան մանիպուլիացիաների ազդեցության տակ գտնվող մոլորված մարդիկ բացահայտեն, որ Քոչարյանը բանակցել է միայն ի շահ ՀՀ-ի։ Երբ կարդում ես նմանատիպ այլասերված զույգերի հայտարարությունները, տպավորություն է ստեղծվում, որ Քոչարյանը դեռ նախագահ է, և ինչ-որ խոսակցություններ կան, որ մահացած Ալիևի հետ հանդիպել է, խոսել են Մեղրիից, և առաջացել է օբյեկտիվ անհանգստություն՝ կարող ա՞ Քոչարյանը տա Մեղրին, ու՜ ստեղ հայտնվում ա Նիկոլը էշի վրա և ազատագրում Մեղրին։ Ոչ, Քոչարյանը պաշտոնավարել է դրանից հետո դեռ 9 տարի, երբ Մեղրին անվտանգ էր, Արցախը հայկական։ Իսկ ինչու դուրս չեն գալիս 1999թ. դեղին մամուլների էջերից դեպի ներկա իրականություն՝ պարզ է, քանի որ Մեղրին՝ վտանգված է, Արցախը՝ ադրբեջանական։
Զույգի առաքելությունը ակնհայտ է՝ փակել հասարակության աչքերը, աղավաղել պատմական փաստերն ու մոլորեցնել ժողովրդին՝ պահպանելու համար իրենց ծնողներին՝ մամա «Մարտի 1»-ին, պապա «4 մլրդ»-ին և հերացու «Մեղրին տվեց»-ի սուտ պատմությունները։ Տարոն Չախոյանը և Սծյոպա Սաֆարյանը հոր ու մոր պես սիրում են Մարտի 1-ի, 4 մլրդ-ի և Մեղրիի սուտ պատմությունները։ Բայց, մարդիկ էլ «կտեր» չեն ուտում, և վերջին փորձերը ձախողվեցին հակառակ էֆեկտ ստացվեց, որը նման էր Րաֆֆու Սամվելին, ով սպանեց հորն ու մորը։
Հ.Գ.
Իսկ ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ով հրապարակային գրառում կատարեց՝ բառացի գրելով, որ գրեթե 100%-ով համաձայն է Լևոն Քոչարյանի բերած 8 փաստերի հետ, բացառությամբ 3-րդ կետի, այն էլ մասնակի:
Թաթուլին խորհուրդ կտամ, եթե պետք է գրի, հետո ջնջի՝ լրագրությունը թողնել և զբաղվել երգարվեստով, միայն իր անունը հաջողություններ կերաշխավորի»։

Աղբյուրը`   Արթուր Սուքոյան