Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.

«Պետք է հասկանալ իրական դրդապատճառները»․ Դերենիկ Մալխասյան

98
Այսօր, 10:06
«Պետք է հասկանալ իրական դրդապատճառները»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԶՊՄԿ-ում աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլի ֆոնին մի քանի բան պետք է արձանագրել: Իհարկե, յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջել ավելի բարձր աշխատավարձ: Զարմանալի կլիներ, որ որևէ մեկը նման ցանկություն չունենար:
Բնականաբար այս հանգամանքն օգտագործվում է տարատեսակ օտարերկրյա ֆոնդերից սնվող գրանտակեր բնապահպան ակտիվիստների կողմից հանքարդյունաբերության դեմ քարոզչություն անելու համար: Դրանցից ոմանք պնդում են, թե հանքարդյունաբերական շրջաններում ծանր սոցիալ-տնտեսական պայամաններ են ու մարդիկ բողոքում են ցածր աշխատավարձերից: Իրականությունը լրիվ հակառակն է:
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Սյունիքում միջին աշխատավարձը համադրելի է մայրաքաղաք Երևանի հետ ու ամենաբարձրներից է: 2024թ-ին Սյունիքում միջին աշխատավարձը կազմել է 318,469 դրամ, ինչը միջին հանրապետականից բարձր է մոտ 13 տոկոսով: Սյունիքում նման ցուցանիշը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների գործունեությամբ: Կապանում կամ Քաջարանում գրեթե մեկ անգամ եղած մարդը կփաստի, որ այդ քաղաքները ամենևին էլ սոցիալ-տնտեսական լուրջ դժվարություններ ունեցող բնակավայրերի տպավորություն չեն թողնում:
Մյուս կողմից Ամուլսարի փորձից գիտենք, որ խոշոր հանքերի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ հատկապես ինչ-ինչ բողոքի գործողությունների տեսքով, հիմնականում դրդված են որոշ շահագրգիռ ուժերի կողմից: Ուստի նման թեմաները լուսաբանելուց ու կարծիք ձևավորելուց պետք է շատ զգույշ լինել ու հասկանալ իրական դրդապատճառները»։