Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ»

83
Այսօր, 09:18
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մտադիր է մասնակցել Գյումրիում մարտին կայանալիք արտահերթ ընտրություններին։
Ընդդիմադիր պատգամավորի այս որոշումը, իհարկե, տհաճ անակնկալ է եղել նաև իշխանությունների համար, քանի որ Մարտուն Գրիգորյանը բավականին ճանաչված է Գյումրիում և ունի մեծ ընտրազանգված։ Վերջինս 2008 թվականին ևս մասնակցել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Մարտուն Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ նրա օգնական Լիզա Գասպարյանն ասաց. «Այս պահին ձեռնպահ կմնամ մեկնաբանություն տալուց: Կարծում եմ, որ առաջիկայում՝ կարճ ժամանակահատվածում, պարոն Գրիգորյանն իր վերջնական որոշումը կհայտնի»:
Ինչևէ, արձանագրենք, որ Գյումրիում մարտի 30-ին սպասվող ընտրությունները թեժ են լինելու»:

Մանրամասները՝ թերթի համարում: