Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ.

«Որսորդը որսորդին հեռվից է նկատում». Ստեփան Դանիելյան

85
Այսօր, 15:12
«Որսորդը որսորդին հեռվից է նկատում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը. «Թրամփը Գրենլանդիայի, Կանադայի ու Պանամայի հետ պատրաստվում է անել այն, ինչն անում է Պուտինը Ուկրաինայի հետ: Ինչպես ասում են՝ որսորդը որսորդին հեռվից է նկատում:
Մի կողմ դնենք այն հարցը, որ ԵՄ-ն ոչ միայն չի պատրաստվում դիմակայել Թրամփին, ԵՄ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, այլև պատրաստվում է առանց կռվի հանձնվել՝ կապիտուլյացիայի ենթարկվել:
Թե ինչպես են ԵՄ դիտորդները պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թողնենք ԵՄ ասոցիացիայի գործընթացի նախաձեռնող քպականներին:
Հիմա հասկանանք, թե Թրամփ-Պուտին սպասվող գործարքն ինչ ներքաղաքական փոթորիկներ է առաջացնելու տարբեր երկրների ներքաղաքական կյանքում: ԵՄ երկրներում իշխանափոխության գործընթացներն արդեն թափ են հավաքում, փոխվում են էլիտաները: Նույն գործընթացը կատարվելու է Հայաստանում, երբ Ուկրաինայում գան պայմանավորվածության, դա կլինի պայմանավորվածություն ազդեցության գոտիների վերաբաժանման շուրջ՝ ջունգլիների կանոններով:
Պարզ չէ, թե քաղաքական հոտառությունից զուրկ քպականները որքանով են ընկալում իրենց կարգավիճակի փոփոխության հեռանկարը (մոտանկարը), բայց հոգեբանական օգնություն կարիք նրանք շուտով ունենալու են:
Հայաստանի հոգեբանները, հոգեբուժներն ու հոգեբան անալիտիկները շուավ հաճախորդների հոսք են ունենալու և պետք է պատրաստվեն այս ոլորտում շուկայի աշխուժացմանը»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան