ՔՊ-ում դժգոհ են 3 կուսակցություն փոխած խմբակցության ղեկավար Կոնջորյանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում, փաստորեն, ղեկավարներին դիմելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթև անել՝ արդյոք խնդրանքը կհայտնվի գործնական զրուցարաններում (chat-երում), թե ոչ։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ում հետ խմբակցության ներսում չեն շփվում և անգամ ոմանք չեն էլ բարևում, ամեն մանր-մունր բան ուղարկում է ՔՊ-ի զրուցարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթի քաջատեղյակ աղբյուրները պատմում են, որ երբ Հայկ Կոնջորյանին խմբակցության անդամները ինչ-որ խնդրանքով դիմում են, օրինակ՝ ինչ խոսել հարցազրույցի ժամանակ, գնալ, թե չգնալ ինչ-որ պատվիրակության հետ գործուղման, կամ հրավերն ընդունել, թե ոչ, Կոնջորյանը, առանց այս ու այն կողմ ընկնելու, խնդրանքը և/կամ հարցը անմիջապես ուղարկում է ՔՊ-ի զրուցարան՝ հայտնելով, թե «այս» պատգամավորը ինձ «այսպիսի» հարցով է դիմել։ Այս ամենից էլ կարելի է եզրակացնել, որ Հայկ Կոնջորյանը, ով խմբակցության ղեկավարն է, չի տիրապետում գործընկերների հետ անգամ վարվեցողության տարրական կանոններին, չի կարողանում փոխհարաբերվել, կոնֆիդենցիալություն պահել չգիտի, ու դեռ խոսում է արտահոսքերի անթույլատրելիության մասին: Նրա այս պահվածքը, իհարկե, ՔՊ-ականների շրջանում տարակուսանք է առաջացնում, թե ինչո՞ւ է նա «ամեն մանրուք գցում ՔՊ չաթ»: Պատճառը թերևս այն է, որ ՔՊ խմբակցության ղեկավարը, մինչ իր այդ պաշտոնին լինելը, չնայած երիտասարդ տարիքին՝ 3 տարբեր կուսակցությունների անդամ է եղել, և գուցե այս պատճառով էլ թիմում վերջինիս անվստահելի են համարում։ Հայկ Կոնջորյանը եղել է «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» դաշինքի անդամ։ Այս ամենից ևս մեկ անգամ կարող ենք ենթադրել, որ 3 կուսակցություն փոխած ՔՊ-ականին չեն կարող թիմի ներսում վստահել»: |
«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
7216:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
8114:36«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
7814:12Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
8710:24Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
11810:00Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ»
9209:54