«Ոչնչացրել ենք մոտ մեկ տոննա միս». ՍԱՏՄ
ՍԱՏՄ-ն պարզաբանում է տարածել ԳՈՒՄ-ի շուկայում այսօր ստեղծված իրադարձություննրի մասին. «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս: Ավելին, նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացի փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսավարողներին գործող կարգավորումների մասին։ Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։ Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս»։ |
«Թե բա՝ իրավունքների ցանկը տվել են ձեռը, հերիք ա». Հովհաննես Քոչարյան
6403:12Սիրիայի նոր իշխանությունը խոստանում է անվճար կրթություն և նախագահի աստվածացման վերացում
14902:13«Գրենդլանդիայի հարցով նախագահը չի բացառում ոչ մի տարբերակ, անգամ՝ ուժային». Թրամփի խորհրդական
12701:01Մասկը կասկածում է, որ Քալիֆորնիայի հրդեհները կլիմայական պատճառներ ունեն
155Երեկ, 23:18«Այս ընտանեկան զույգն ամեն ինչ տանում է դեպի կործանում». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
96Երեկ, 22:48«Մինսկի խմբի դեմ տարիներ շարունակ բողոքում էր բացառապես Ադրբեջանը». Էդմոն Մարուքյան
83Երեկ, 22:06