Առանց նախնական գրավոր ծանուցման` ուժայինները գործողություններ են իրականացրել «Հայ ազգային ճակատ»-ի գրասենյակում
Պետական գույքի կառավարման կոմիտեն ու ոստիկանությունը գործողություն են իրականացրել Մոսկովյան 5 հասցեում, որտեղ տեղակայված է ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի կազմակերպության գրասենյակը և երիտասարդական կենտրոնը: «Պետգույքի կառավարման կոմիտեի և ոստիկանության տասնյակից ավելի աշխատակիցներ, այցելելով ռազմական և հասարակական գործիչ, արցախյան պատերազմների մասնակից, իր ընդդիմադիր հայացքներով, հրապարակումներով, ելույթներով հայտնի Գևորգ Գևորգյանի հիմնադրած, Երևանի Մոսկովյան 5 հասցեում գտնվող «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի գրասենյակ, սկսել են կազմակերպությանը պատկանող գույքը տեղահանել և գրասենյակի աշխատակիցներին դուրս հանել իրենց զբաղեցրած տարածքից, որը Գևորգյանի կազմակերպությունը զբաղեցնում է 2011 թվականից: Ընդ որում, այս ամենը կատարվում է առանց նախնական գրավոր ծանուցման: Սա արդեն իսկ ստվեր է գցում գործընթացի օրինականության վրա՝ առավել ևս, որ բռնի տեղահանումը կատարվում է՝ չփոխհատուցելով ժամանակին գրասենյակի հիմնանորոգման համար Գևորգ Գևորգյանի կատարած հսկայական ծախսերը: Հայաստանում ընդդիմադիր գործիչների քաղաքական հալածանքները շարունակվում են ու շարունակվելու են, քանի դեռ Նիկոլ հայադավը և իր ոհմակը չեն պատժվել»,- տեղեկությունը տարածել է իր էջում Արթուր Հովհաննիսյանը: Աղբյուրը` Արթուր Հովհաննիսյան |
Թաղապետարանների աշխատակիցները «գործուղվել են» ավտոբուսներ
2817:36Սիրիայի նոր ղեկավարն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև կնոջ հետ (տեսանյութ)
5417:20«100 դրամդ քեզ պահի, գժվցրիք արդեն». վեճ՝ ավտոբուսում (տեսանյութ)
5417:12«Քանի՞ տարի քաղաքապետ եղաք, ինչո՞ւ Գազելները չփոխեցիք ավտոբուսներով». քաղաքացին՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
5316:54Արմեն Սարգսյանի սպանությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը (տեսանյութ)
7416:43«Վարորդն իջել է ավտոբուսից, ասել՝ շեֆությունը գալիս է, ձեր բողոքն իրենց արտահայտեք». ուղևոր (տեսանյութ)
6416:18