«ՔՊ-ականների մեծ մասը թմրամոլներ ու գործակալներ են»․ Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարաան հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը Հետևելով վերջին ներքաղաքական զարգացումներին, ներիշխանական խմորումներին, ՔՊ-ականների ոհմակային դրսևորումներին, հատկապես՝ Նիկոլի հերթական մտքի «փայլատակումներին», ինչպես նաև, հաճախ կրկնվող նրա ոչ ադեկվատ պահվածքին, կարելի է արձանագրել՝ 1. Նիկոլը գնում է «ընտրություններին» ամեն գնով իշխանությունն ուզուրպացնելու ծրագրով, ինչը հիմնավորում է նաև այն, որ նա շարունակեց ու ավարտին հասցրեց քաղաքական դաշտի ասպատակումը՝ լուսանցք մղելով և կազմաքանդելով քաղաքական հետագիծ ունեցող ուժերին։ 2. Նիկոլը «քաղաքական դաշտի» դերակատարներ դարձրեց նախկիններին և իրեն սպասարկող «եվրոկողմնորոշում» ունեցող «ուժերին», որոնց առաջիկայում կրկին օգտագործելու է որպես գործիք։ 3. Էլեկտրոնային հաղորդագրություններով իրականացրած հրաժարականների շքերթը, դրան հաջորդող էժանագին շոուն և տարիներ շարունակվող խայտառակ ու անպատասխանատու կործանարար կադրային քաղաքականությունը։ 4. Իշխող խմբակի անմարդկային և ոչ գործընկերային, անհանդուրժողական հարաբերությունները միմյանց նկատմամբ՝ իրար պետական դավաճանության մեջ մեղադրելով, տպավորություն է ձևավորվում, որ ՔՊ-ականների մեծ մասը թմրամոլներ ու գործակալներ են։ Հաշվի առնելով օրվա իշխանությունների ապազգային, կործանարար ու աղետաբեր դրսևորումները, պետք է կանգնեցնել նրանց, թույլ չտալ իշխանությունը կրկին բռնազավթելու։ Հ․Գ․ Տպավորություն է ձևավորվում, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը և իշխանությունը կա՛մ գործում են փոխհամաձայնեցված, կա՛մ ղեկավարվում են նույն կենտրոնից, ասվածի հիմնավորումն է նաև այն փաստը, որ իմ կողմից Նիկոլի ընտանեկան բիզնեսի կոռուպցիոն դրսևորումների ու փողերի լվացման բացահայտումները որևէ արձագանք չեն գտնում նախկինների մեդիա դաշտում»։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18