Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

«Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար». Արարատ Միրզոյան

291
Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 23:24
«Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար». Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես դրական նորություն նշել է սահմանազատման գործընթացում առաջընթացը:
Ֆիննական լրատվական գործակալության հետ հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ, մենք ունենք սահման և մենք գիտենք, թե որտեղ է այն. այն հիմնված է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը ստորագրվել է նախկին խորհրդային հանրապետությունների կողմից և վարչական սահմանները վերածել պետական սահմանների: Իհարկե, երկու երկրների հանձնաժողովները պետք է միասին աշխատեն հետագա սահմանազատման ու հստակ սահմանագծման ուղղությամբ»:
Միրզոյանը, սահմանազատումը բնութագրելով որպես ապագա կայունության երաշխիք, նշել է. «Որքանով որ այս օրերին հնարավոր են որևէ երաշխիքներ, հստակ սահմանազատված սահման ունենալը շատ ուժեղ մեխանիզմ է»:

Հաղորդակցությունների բացման վերաբերյալ հարցի համատեքստում Միրզոյանը նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են գալ այնպիսի լուծումների, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար:

«Մենք կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով և հակառակը՝ ադրբեջանական ապրանքներինը՝ Հայաստանի տարածքով: Առաջին փուլում կարող ենք վերսկսել երկաթուղային տարանցումը և աստիճանաբար ընդլայնել այն»,- ասել է նա: