Նեթանյահուն իր արձակուրդն է վայելում Գոլանի բարձունքներում ու հայտարարում` դրանք հավերժ կլինեն Իսրայելինը
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այժմ իր արձակուրդն է անցկացնում Գոլանի բարձունքներում, վստահություն է հայտնել, որ այս շրջանը, որի վրա հրեական պետությունը վերահսկողություն հաստատեց 1967 թվականին, հավերժ կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո։ Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Նեթանյահուն կնոջ՝ Սառայի հետ այցելել է Հերմոն լեռան վրա գտնվող հանգստի գոտի՝ Սիրիայի հետ սահմանի մոտ։ Այցի ընթացքում նրանք զրուցել են իսրայելական բանակի Նահալ գումարտակի զինվորների հետ: «Դա ինձ մոտ տարբեր զգացողություններ է առաջացնում, բայց առաջին հերթին՝ նոստալգիա, տարիներ առաջ՝ որպես զինվոր և հրամանատար, ես այստեղ մասնակցել եմ տարբեր գործողությունների, հիմնականում՝ ձյան մեջ: Այսօր հաճելի է լինել այստեղ՝ արևի տակ, տեսնել գեղեցիկ, զարգացող քաղաքը, Գոլանի բարձունքները, որի համար մենք բոլորս աշխատում ենք, տեսնել մեր զինվորներին, ովքեր ինձ մի բաժակ սուրճ հյուրասիրեցին, և իմանալ, որ մենք քայլում ենք այն հողի վրա, որը հավերժ կմնա Իսրայելի ինքնիշխանության ներքո»,- ասել է վարչապետը։ 1944 թվականից Գոլանի բարձունքները պատկանել են Սիրիային: Իսրայելը 1967 թվականի վեցօրյա պատերազմի ժամանակ այն գրավել է։ 1981 թվականին Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) օրենք ընդունեց, որը միակողմանիորեն հռչակեց հրեական պետության ինքնիշխանությունն այս տարածքի վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի 497 բանաձևը անվավեր է ճանաչել անեքսիան։ 2019 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Դա տեղի է ունեցել Նեթանյահուի՝ Վաշինգթոն կատարած այցի շրջանակներում։ Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան և արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլև Ռուսաստանը, ինչպես նաև եվրոպական հիմնական տերությունները և ԱՄՆ դաշնակիցները, այդ թվում՝ Գերմանիան և Ֆրանսիան։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
