«Նիկոլ Փաշինյանը դարձել է քաղաքական դաշտի հակահերոսը»․ Անդրանիկ Թևանյան
«Տնտետուն աշխատանք ենք սկսել՝ տրանսպորտի թանկացման հետ կապված, և տեղեկացնում ենք քաղաքացիներին, թե ինչ է սպասվում։ Ասեմ, որ շատ դրական և արդյունավետ են մեր այցերը», այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։ Նա տեղեկացրել է, որ դաշինքի անդամներն օրերս հազարավոր քաղաքացիների հետ են շփվել, և պատկերը նույնն է, ինչ ստորագրահավաքի ժամանակ՝ տոտալ մերժում են և՛ տրանսպորտի թանկացման որոշումը, և՛ քաղաքային իշխանություններին, և՛ համապետական իշխանություններին։ «Նիկոլ Փաշինյանը դարձել է ատելության խորհրդանիշ, նա արդեն հակահերոսն է քաղաքական դաշտի։ Չունի էլեկտորալ որևէ վարկանիշ»,- նկատել է Թևանյանը՝ հավելելով․ «Մենք դատական հայց էինք ներկայացրել կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումների դեմ, և դեմ ենք, որ12 հազարից դարձրել են 160 հազար։ Քաղաքային իշխանությունը որպես հիմնավորում է ներկայացնում այն, որ Երևանը և մասնավորապես Կենտրոնն ուզում են բեռնաթափել, դրա համար են թանկացնում, բայց Կենտրոնը չի բեռնաթափվել, հատկապես կարևոր ժամերին մարդիկ սթրեսային խցանումների մեջ են հայտնվում»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18