«Ադրբեջանի բռնապետ Ալիևը ձերբակալությունների նոր ալիք է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «COP29-ի ավարտից անմիջապես հետո, Ադրբեջանի բռնապետ Ալիևը ձերբակալությունների նոր ալիք է սկսել, թիրախում հատկապես այն լրագրողներն ու ակտիվիստներն են, որոնք երբևէ որևէ առնչություն են ունեցել հայերի հետ։ Այսպես, օրեր առաջ ձերբակալվել են ընդդիմադիր համարվող «Meydan.tv» լրատվամիջոցի լրագրողներ, նրանց թվում նաև՝ կին լրագրողներ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նրանք կասկածվում են ֆինանսական մաքսանենգության մեջ։ Նրանց համար սահմանել են նախնական չորս ամիս կալանք։ Թեև պաշտոնական մեղադրանքում խոսք չկա հայերի կամ արևմտյան ֆինանսավորման մասին, բայց լրագրողների ձերբակալությունից հետո իշխանական քարոզչական «Baku.tv» տեսանյութ էր պատրաստել նրանց մասին, որտեղ նշում էին, որ լրագրողների գլխավոր «մեղքը» դա արևմտյան ֆինանսավորմամբ Ադրբեջանում հեղափոխական տրամադրություններ սերմանելն է, ինչպես նաև հայերի հետ կապը։ Օրինակ էր բերվում, որ լրագրողներից մեկը խոսել է այն մասին, որ Ալիևը նպատակադրված կազմակերպել է այսպես կոչված «էկո-ակցիան» Լաչինի միջանցքի վրա, իսկ հետո հարձակում գործել ու դուրս քշել հայերին Լեռնային Ղարաբաղից։ Սա շատ կարևոր դրվագ է, որին հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում։ Ես նախորդիվ իմ հոդվածում մանրամասն գրել էի, որ փաստացի լռեցնելով խաղաղության մասին խոսույթը Ադրբեջանի ղեկավարը ցույց է տալիս, որ չի գնալու հաշտեցման ու խաղաղության։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Ալիևը ձերբակալում է այն ադրբեջանցիներին, որոնք երբևէ խոսել են հայերի հետ բարիդրացիության կամ հաշտեցման օգտին։ Սա շատ կարևոր ցուցիչ է, ինչի մասին միջազգային գործընկերների հետ խոսելը արժեքավոր է, առավել ևս՝ երբ այդ նույն ակտիվիստները մեղադրվում են նաև Արևմուտքի հետ կապերի համար։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18