«Զինյալների թվում կան հալեպցիներ, որոնք ապրել են հայերի հետ. դա հույս է ներշնչում»․ Ռուբեն Սաֆրաստյան
Իսրայելը և ԱՄՆ-ն չեն վստահում Սիրիայում հաստատված նոր ռեժիմին։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ շեշտելով, որ այժմ Իսրայելը հիմնականում ոչնչացնում է զենքի այն պաշարները, որոնք ուներ Սիրիան, և որոնք հիմա անցնում են նոր ուժերի ձեռքը։ Անդրադառնալով սիրիահայ համայնքին, որը հայտնվել է իրադարձությունների կիզակետում, Սաֆրաստյանը նշել է․ «Հալեպը պաշարված է, ելումուտն արգելված է։ Լարված է վիճակը Դամասկոսում, պետք է փորձել հնարավորինս տեղում լուծել անվտանգության և պարենի, կարիքավոր ընտանիքներին օգնելու խնդիրը։ Մեծ դեր է խաղում Արամ Առաջին Վեհափառը, ով անմիջական կապի մեջ է Բեյրութի հետ»։ Արևելագետի խոսքերով, զինյալների թվում կան հալեպցիներ, որոնք ապրել են հայերի հետ, դա որոշ չափով հույս է ներշնչում։ «Քեսաբում զինյալները միանգամից կապ են հաստատել տեղի հայ եկեղեցու և հայերի հետ՝ հավաստիացնելով, որ որևէ վտանգ նրանց չի սպառնում»,- հայտնել է նա։ |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18