Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել»․ Տիգրան Աբրահամյան

115
Կիրակի, 08 դեկտեմբերի, 2024 թ., 13:12
«Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել»․ Տիգրան Աբրահամյան

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Թուրքիային աստիճանաբար հայ-ադրբեջանական գործընթացում դերակատար դարձնելուց հետո, հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել:
ԱԳՆ տեղակալն ասում է՝ սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև:
Մի կողմ դնենք, որ Թուրքիան ավելի մեծ ու բարդ խնդիրներ ունի դեպի ԵՄ գնալու ճանապարհին, սակայն իշխանության այս երեսպաշտությունը սահմաններ չի ճանաչում:
Որևէ մեկը չի ասում Թուրքիային պատերազմ հայտարարեք կամ հավերժ թշնամական հարաբերություններ պահպանեք:
Սակայն Հայաստանի իշխանության քծնողականության և զիջողականության քաղաքականությունը բացառապես բերել ու բերելու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի ապահովմանն ու տարածաշրջանում վերջիններիս դերի բարձրացմանը, իսկ դրա արանքում հայկական շահ գոյություն չունի»։