«Մեսիջը սա է․ «ո՞վ եք դուք, որ Նիկոլին «չէ» ասեք»․ Աննա Գրիգորյան
«Նիկոլ Փաշինյանը երբեք չի ներում այն մարդկանց, ովքեր ստրուկի կարգավիճակում չեն ծառայում իրեն, և Հովիկ Աղազարյանն այդ ճակատագրին արժանացավ, քանի որ նրա ուղարկած sms-ին դրական չպատասխանեց»,- այս մասին 24Նյուզ-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Ո՞վ եք դուք, որ Նիկոլին «չէ» ասեք, բացասական պատասխան տաք, ընդհանրապես հակաճառեք․ սա է մեսիջը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ ես գիտեմ, որ ՔՊ-ականները փոխել են իրենց հեռախոսները, պարունակությունն են ջնջել, բայց դա չի փրկելու։ Գրիգորյանի խոսքով՝ եթե Աղազարյանն իրականացրել է իրավախախտում, թող դատախազը մտներ խորհրդարան, զրկեր նրան անձեռնմխելիությունից ու քաղաքակիրթ ձևով իրավական գործընթաց իրականացվեր, ոչ թե պատգամավորից հրեշ կամ պետական դավաճան կերտեն և մինչև վերջ ստորացնեն, ոչնչացնեն՝ անձնական կյանքը հանրայնացնելով՝ քաղաքական նպատակներով։ «Սա Հովիկ Աղազարյանի անձի խնդիրը չէ, սա բարոյական նորմերի սարսափելի ոտնահարում է»,- ընդգծեց պատգամավորը։ |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12