Տասնյակ հազարավոր մարդիկ լքում են սիրիական Հոմս քաղաքը թուրքամետ ահաբեկիչների առաջխաղացման պատճառով
![]() Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաք Հոմսից՝ վախեցած ապստամբների մոտեցման մասին լուրերից: Ահաբեկիչների համատեղ գործողությունների կենտրոնն ասում է, որ իր զինյալները Հոմս տանող ճանապարհին անցել են երկու քաղաքներով՝ Ռաստան և Թել Բիս, և այժմ գտնվում են քաղաքից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա: Հինգշաբթի օրը հակաասադական կոալիցիայի զորքերը մտել են Համա քաղաք։ Անցյալ շաբաթ ապստամբները՝ իսլամիստների գլխավորությամբ, 2016 թվականից ի վեր առաջին անգամ գրավեցին Հալեպը։ Հոմսը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է, որը կապում է Դամասկոսը Միջերկրական ծովի ափին գտնվող՝ հիմնականում ալավիներով բնակեցված տարածքների հետ: Այս կրոնական փոքրամասնությունը միշտ համարվել է Ասադների ընտանիքի քաղաքական հենակետը։ Ալավիական փոքրամասնության վախեցած անդամները շտապում են հեռանալ Հոմսից, տեսագրություններում երևում է, որ քաղաքի ճանապարհները խցանված են մեքենաներով: BBC-ն չի կարողացել ստուգել Հոմս ապստամբների առաջխաղացման մասին հաղորդագրությունները, սակայն Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հաստատել է տեղեկությունը: SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Ռաստանի կամուրջը՝ փորձելով դանդաղեցնել ապստամբների առաջխաղացումը: Բացի այդ, ըստ SOHR-ի՝ ուրբաթ օրը սիրիական կառավարական զորքերն սկսել են լքել Հոմսն ապստամբների առաջխաղացման մասին տեղեկատվության պատճառով, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը հերքում է դա։ Սիրիայում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիներին կոչ է արել կոմերցիոն թռիչքներով լքել հանրապետությունը գործող օդանավակայաններով իրավիճակի սրման պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։ Հորդանանը փակել է իր միակ մարդատար և առևտրային սահմանը Սիրիայի հետ, ուրբաթ օրը հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
