«Այս հայտարարությունն ունի մեկ նպատակ՝ Սյունիքի և Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին»․ Էդգար Ղազարյան
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ․ Այս հայտարարությունն ունի միայն մեկ նպատակ՝ Սյունիքի և Վայոց ձորի հանձնում Ադրբեջանին։ Այսինքն՝ սրանով նա Ադրբեջանին տեղեկացնում է, որ Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ-ն որևէ խոչընդոտ չի հանդիսանա, քանի որ Հայաստանն այլևս այդ կազմակերպության անդամ չէ։ Մինչ այդ, 2024 թվականի ընթացքում Արցախից դուրս են բերվել Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, Սյունիքից՝ 2020 թվականից հետո Հայաստանի խնդրանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ զորքերի բոլոր 17 հենատկետերը (այդ թվում ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքից), ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների մոտակայքում տեղակայված ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները։ Հայաստանը թույլ չի տալիս նաև, որպեսզի Կապանում բացվի Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, որպեսզի Կապանի գրավումը չդիտարկվի հարձակում Ռուսաստանի (դիվանագիտական ներկայացուցչության) վրա և իրավունք չտա Ռուսաստանին իրականացնելու դրանից բխող գործողություններ։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06