«Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանին փոխանցած «Ոգու մատյանը» հրաշալի գիրք է»․ Վահե Սարգսյան
Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղամ Մանուկյանի փոխանցած գիրքը, եթե ես ճիշտ հասկացա, Սափարմուրադ Թուրքմենբաշու «Ոգու մատյանն» է։ Ասեմ, որ հրաշալի գիրք է, հենց առաջին դեմքի գրչով ներկայացնում է Թուրքմենիայի պատմության ամենավառ անհատականություններից մեկի՝ երկրի երկարամյա ղեկավարի կյանքի ծանր ուղին, նպատակներն ու պատմական առաքելությունը: Ուսանող ժամանակ եմ կարդացել, բայց գրեթե անգիր հիշում եմ՝ Սափարմուրադ Նիյազով-Թուրքմենբաշին պատմում է, թե ինչպես է մանկության օրերին երկրաշարժի հետևանքով զրկվել հարազատներից, ունեցել դաժան մանկություն, հետո տանջանքներով ընդունվել Պետերբուրգի ինստիտուտ, որտեղ սովորելու տարիներն արխիվներում է անցկացրել, խորացել սեփական ազգի պատմության, էության, դինաստիաների, ստեղծած արժեքների ու, ամենակարևորը, պատմության մեջ ունեցած սխալների մեջ, մտորել, խորհել ու երդվել՝ դառնալ ղեկավար ու դուրս բերել սեփական երկիրը համաշխարհին պատմության թատերաբեմ, ամենակարևորը՝ վերադարձնել թուրքմեն ժողովրդի ազգային հպարտությունը, որ այլևս ոչ մի թուրքմեն չգնա օտար ափեր ու հաց վաստակի օտար երկրներում, հաճախ՝ ստորացուցիչ պայմաններում: Ասաց և արեց»։ Աղբյուրը` Վահե Սարգսյան |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30