«Ձեր ցիտատները փոթորկեցին իմ հոգին և ինձ որոշակի գործողությունների մղեցին»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գեղամ Մանուկյանին
ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գիրք նվիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հարց ուղղեց․ «Մի օր, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատասենյակում չլինի, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր թևավոր խոսքերից ո՞ր մեկը ժողովուրդը կհիշի»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն առանձնապես չի ակնկալում, որ իր մտքերը կմնան հիշողության մեջ, բայց Մանուկյանի ջանքերի շնորհիվ դրանք մոռացության չեն մատնվի։ «Ես այդքան անհամեստ չեմ գտնվի, որպեսզի մտածեմ, թե իմ մտքերն այդքան շատ հիշելու են, բայց ես համոզված եմ, որ ձեր մտքերն են շատ երկար հիշվելու։ Այն մտքերը, որտեղ դուք ցիտում եք իմ մտքերը։ Իմ մտքերը հաստատ կմոռանան, բայց ձեզ և ձեր ցիտատները հաստատ չեն մոռանա։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝ առանց որևէ հումորի և հեգնանքի, որովհետև այդ թվում մեր վերջին՝ բյուջեի քննարկման ընթացքում ձեր ցիտատները փոթորկեցին իմ հոգին, որը նաև ինձ որոշակի գործողությունների մղեց։ Ես դրա մասին արտահայտվել եմ և դրանք կոնկրետ գործողություններ են դարձել»,- ընդգծեց Փաշինյանը։ Նշենք, որ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսքերը «պադավատապետության» մասին, պետբյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել էր կառավարության ծախսերին։ |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30