«Կրակն եմ ընկել ես ձեր ձեռը»․ Ալեն Սիմոնյանը` Գեղամ Մանուկյանին
![]() ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ամբիոնի մոտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տեղից սկսեց բղավել՝ դժգոհելով Փաշինյանի ելույթից: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ խնդրեց Փաշինյանին զբաղեցնել իր տեղը, ապա դիմեց Գեղամ Մանուկյանին. «Պարո՛ն Մանուկյան, կոնկրետ Ձեզ եմ դիմում, միշտ հոգնում եմ ես Ձեզ սաստելուց: Ախր այնպիսի վիճակում եք ինձ դնում, չգիտեմ՝ ինչ անեմ, անկեղծ: Հավելյալ խոսում եմ, զգուշացնում եմ: Տեղից խոսում եք, սա ձեր հարցազրույցը չի: Եթե ձեզ թվում է, որ դուք գալիս եք այստեղ, մանանա եք թափում երկնքից, դուք չարաչար սխալվում եք: Ինչ ասես խոսում եք, հնարում եք, սուտ եք խոսում, և ոչ միայն դուք: Հերիք եղավ, կանոնակարգ գոյություն ունի, գոնե էս օրենքին ենթարկվեք․․․ Կրակն եմ ընկել ես ձեր ձեռը»: |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30