«Պաշտոնյան սեռական բնույթի հայհոյանք է տվել, Դատախազությունը քրեական գործ է հարուցել վարորդների նկատմամբ»․ Գառնիկ Դանիելյան
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձ կատարեց ավտոբուսների վարորդների գործադուլին։ «Իմանալով, որ գործադուլ է, ես և իմ գործընկերները գնացել ենք, որպեսզի հասկանանք՝ ինչ է իրականում տեղի ունենում։ Այս մարդիկ ամիսներ շարունակ բարձրաձայնել են իրենց բոլոր խնդիրների մասին՝ սկսած այն տարրական ծախսերը, որոնք նրանք կատարում են մինչև ստիպողաբար, որ նստեցնում են այդ մարդկանց ղեկին, ես անձամբ գնացել և տեսել եմ այն անիվների վիճակը, որոնցով նրանց ստիպում են ձմռանը քշել․․․ Եվ հենց այս անբարեխիղճ վիճակի պատճառով մենք բազմիցս ականատես ենք եղել մի շարք վթարների։ Այդ մարդիկ նաև նշել են, որ նրանց աշխատանքային իրավունքները խախտված են»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ երբ վարորդներն իրենց խնդիրների մասին բարձրաձայնել են, ոմն պաշտոնյա Սուքիասյան սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, այսինքն՝ տեղի է ունեցել հանցագործություն, իսկ դատախազությունը փոխանակ այդ հանցագործության հետևից գնալու, քրեական գործ է հարուցում այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ համարձակվել են գործադուլ հայտարարել։ |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30