«Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել ձեր սեղանին». Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին
![]() «Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձողեր է սահմանում․ նախորդ շաբաթ Սահմանադրական անկախ մարմնի նախագահը, երկրի վարչապետից SMS ստանալուց հետո, ափալ-թափալ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց իր հեռանալու մասին»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով, որ ԲԴԽ-ի նախագահը պետք է երաշխավորեր դատարանների անկախությունը, բայց անգամ չի կարողացել սեփական անկախությունը պաշտպանել։ Պատգամավորի խոսքով՝ Հովիկ Աղազարյանն էլ երկու ժամ առաջ զազրելի բացահայտում է արել: «Պարզվում է, որ նրա հեռախոսը հայտնվել է նախ քննիչի, հետո՝ Նիկոլ Փաշինյանի սեղանին, հոտո բոլորով ՔՊ նիստում դրել, քննարկել են՝ ենթադրում եմ նաև՝ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,- նշեց Խամոյանը՝ հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել ձեր սեղանին։ «Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել,-պատասխանեց Փաշինյանը և պարզաբանեց,- Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից՝ բոլորովին այլ գործով․․․ Հետո հայտնվել է ՀՀ վարչապետի սեղանին։ ՔՊ-ն հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով որոշում է կայացրել հեռացնելու Աղազարյանին իր շարքերից»: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն, որպեսզի Հովիկ Աղազարյանին զրկեն ԱԺ պատգամավորի մանդատից։ «Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը»,- Փաշինյանին հակադարձեց Ագնեսա Խամոյանը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06