«Վարչապետը նման կերպ է նպատակահարմար գտել արձագանքել». Սրբուհի Գալյան
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեցին վարչապետի խնդրանքով պաշտոնյաների հրաժարականների վերաբերյալ. «Վարչապետի խնդրանքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, վարչապետը կարո՞ղ է նման խնդրանքներով հանդես գալ առաջնային մանդատ ունեցող անձանց, նաև ԲԴԽ նախագահի մասով»: Գալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որպես կառավարության ղեկավար, երբ ղեկավարը տեսնում է, որ քաղաքականությունից շեղում կա, այո՛, իրավունք ունի խոսակցություն ունենալ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ՝ շոշափելու տրամադրությունները: Եթե դատական իշխանությունում այս պահի դրությամբ անհաղթահարելի թվացող խնդիրներ կան, և ոլորտի պատասխանատուն, կառավարության կարծիքով, չի կարողանում լուծել այդ խնդիրները, կարծում եմ, որ խնդրանքի մակարդակում նման խոսակցություն կարող է ունենալ»: Գալյանի խոսքով՝ կառավարության ղեկավարի դժգոհությունները որևէ համակարգի և դրա գործառութային առաքելությունների շուրջ, պատահականորեն չեն ձևավորվում. «Դրա հիմքում առկա է խորքային դժգոհություն, որի ծնողն իրականում ժողովուրդն է: Վարչապետը, պարտականություն ունենալով լսել ժողովրդին և լուծել այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ժողովրդի կողմից, նման կերպ է նպատակահարմար գտել արձագանքել այդ երևույթներին»: |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06